Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՈՒկրաինան կարող էր իր համար չեզոք ապրել ու՝ բոլորից լավ

ՈՒկրաինան կարող էր իր համար չեզոք ապրել ու՝ բոլորից լավ
30.10.2024 | 12:58

Կարելի է դժգոհ լինել ռուսներից, հարևաններից, կարելի է ինչ-որ տեղ բողոքել բախտից, տեղից, դիրքից, բայց այսքանից հետո ձգտել դեպի Արևմու՞տք։

Լավ, տեսնես ո՞նց են նայում, թե Արևմուտքն ինչ է անում Ուկրաինայի հետ։ Հավանու՞մ են։ Ախր ի՞նչն են դրա հավանում։

Հա, Արևմուտքն իր շահերով է շարժվում, դա հասկացանք։ Դա բնական է։ Հա, բայց Ուկրաինան արնաքամ եղավ։ Իր համար կարող էր չեզոք ապրել։ Ու՝ բոլորից լավ։

Ո՞նց կարելի է դա տեսնել ու նորից ցանկանալ դեպի Արևմուտք։

Արնաքամ են անելու, վերջում էլ նույնիսկ բարև չտան։ Հենա՝ արդեն Զելենսկուն «պասլատ են անում»։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3532

Մեկնաբանություններ